Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Նսեմացնող բառապաշարը նոր խնդիրներ է առաջ բերելու. Լարիսա Ալավերդյան

Նսեմացնող բառապաշարը նոր խնդիրներ է առաջ բերելու. Լարիսա Ալավերդյան
16.04.2019 | 21:32

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը վստահ է՝ որևէ աշխատողի հրապարակայնորեն նսեմացնելու իրավունք չունի ոչ ոք:


«Եվրոպական կոնվենցիայում կան մի քանի հոդվածներ, որոնցում նշված է, որ մարդը պետք է իրավական առումով պաշտպանված լինի,- ասում է նա ու ավելացնում,- Եթե «Իմ քայլի» պատգամավորները մարդու արժանապատվությունը նման կերպով նսեմացնելու ու այդպիսի բառապաշարն արդարացնեն, ապա մենք ունենալու ենք ավելի մեծ խնդիր: Հորդորում եմ զերծ մնալ այդպիսի բառապաշարից, ես դեմ եմ բախումային սցենարներին, պետք է հստակ երևա, որ ոչ թե ասում ենք՝ վիրավորելու, նսեմացնելու, այլ՝ ուժեղացնելու համար»:
Ինչ վարաբերում է քաղաքացու օրվան, ապա ըստ Ալավերդյանի, այն զուտ նրա համար է, որ տոնեն իշխանափոխությունը. «Նման որոշումը կոչված է տոնել նախորդ իշխանության նկատմամբ հաղթանակը»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ